Իմ ընտանիքը շատ մեծ չէ, բայց շատ համերաշխ է։ Մենք ապրում ենք մեծ և լուսավոր բնակարանում։ Իմ ընտանիքում կա չորս մարդ՝ հայրիկս, մայրիկս, եղբայրս և եu։ Իմ հայրիկի անունը Արմեն է։ Նա քառասունհինգ տարեկան է։ Հայրիկս ինժեներ է։ Նա աշխատում է մեծ ընկերությունում։ Ամեն օր նա գնում է աշխատանքի վաղ առավոտյան։ Երեկոյան նա վերադառնում է տուն, կարդում է լրագիր կամ դիտում է նորություններ հեռուստացույցով։Իմ մայրիկի անունը Անահիտ է։ Նա քառասուն տարեկան է։ Մայրիկս ուսուցչուհի է։ Նա աշխատում է դպրոցում և սովորեցնում է երեխաներին։ Նա շատ բարի է և հոգատար։ Մայրիկս շատ լավ է պատրաստում։ Ամեն օր նա պատրաստում է համեղ սնունդ մեր ընտանիքի համար։ Իմ եղբոր անունը Դավիթ է։ Նա տասներկու տարեկան է։ Դավիթը դպրոցական է։ Նա սովորում է վեցերորդ դասարանում։ Նա սիրում է սպորտ։ Ամեն օր դասերից հետո նա խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ։ Ես ուսանող եմ։ Ես սովորում եմ համալսարանում և սիրում եմ լեզուներ սովորել։ Մենք ունենք նաև շուն։ Նրա անունը Բոբի է։ Բոբին շատ ուրախ շուն է։ Նա սիրում է վազել այգում։ Մենք ամեն օր զբոսնում ենք նրա հետ։ Երեկոյան մենք բոլորս հավաքվում ենք հյուրասենյակում։ Մենք խմում ենք թեյ, ուտում ենք մրգեր և խոսում ենք մեր օրվա մասին։ Հանգստյան օրերին մենք գնում ենք այգի կամ այցելում ենք մեր տատիկին և պապիկին։Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը։