Ճնճղապաշար, ծտապաշար, մատիտեղ թռչնի, ճնճղկապաշար (Polygonlum aviculare), մատիտեղազգիների ընտանիքի միամյա բույս։ Polygonum֊ի շուրջ 300 տեսակներ կան։ Ցողունը կանգուն է կամ գետնատարած, փռվող։ Տերևներն ամբողջական են, հերթադիր, ծաղիկները տերևածոցերում են, սպիտակ կամ վարդագույն։ Աճում է ամենուրեք, թուրմը բժշկության մեջ օգտագործվում է որպես արյունահոսությունը դադարեցնող և միզամուղ դեղամիջոց։ Տերևները նստադիր են, ամբողջական։ Ծաղիկները մանր են, սպիտակ, վարդագույն կամ դեղնավուն։ Հարուստ է ցինկով։
Բուսաբանական նկարագրություն:
- Ճյուղավորումը: Ցողունը հիմնականում գետնատարած է և փռվող, երկարությունը կարող է հասնել 1 մ։
- Տերևները: Տերևները մանր են, լավ կանաչ։
- Ծաղիկները: Ծաղիկները փոքր են, սպիտակ կամ վարդագույն, հավաքված ցողունի վրա հերթադիր։
Օգտակար բաղադրիչներ:
Ճնճղապաշարը և Polygonum ընտանիքի այլ տեսակները հարուստ են կենսաբանորեն ակտիվ շատ միացություններով։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են՝
Ա․ ֆլավոնոիդներ
Կաեմֆերոլ, բայկալին, կվերցետին, միրիցետին, 3-մեթիլ քվերցետին, իզոկվերցետին, myricetin3-0-(3′-0-galloy1-rhamnopyranoside, լիքուրիտին, ավիկուլարին, ցինառոզիդ, քվերցետին-3-O-β-d-գալակտոզիդ, 8-մեթհոքսիլ քվերցետին, 3,5,7-տրիհիդրոքս քրոմոն, ապիգենին, լութեոլին, (11), տրիցին, 7,4-դիմետոքս կաեմֆերոլ, ֆլավոնոլ, 3,7,3-տրիհիդրոքս-5,6-դիմետոքսիֆլավոն, 5-հիդրոքսի-7-մետոքսիֆլավոն, 6′-հիդռոքսի-2′, 4′-դիմետոքսի-խալկոն, 2′,6′-դիհիդրոքս-4′, 5′-դիմետոքսիխալկոն, (2R,3S)-3‱,4‱,5,6,7-պենտահիդրոքսիֆլավան-3-ol, էպիկատեխին, ռուտին, հիպերոզիդ, լութեոլին-7-գլիկոզիդ, կոսմոսիին։ Գիտնական Մորադի֊Աֆրապոլին ստացել է 5 ֆենոլային միացություններ՝ քվերցետին 3-O-α-l-(3′,5′-դիասետլի-արաբինոֆուրանոզիդ), քվերցետին 3-O-α-l-(3′-ացետիլ-արաբինոֆուրանոզիդ), ավիկուլարին, միրիցետին 3-O-α-l-(3′,5′-դիացետիլ-արաբինոֆուրանոզիդ) և միրիցետին 3-O-α-l-արաբինոֆուրանոզիդ։
Բ․ Քվինոններ
Քրիզոֆանոլ, էմոդին, ռեին, քմոդին֊6մեթիլ֊եթեր, ալոե֊էմոդին, 6֊հիդրոքսի ալոեէմոդին, անթրոն, նաֆթոքվինոն, ֆիսցին, սիտոստերոլ, օլեանոլային թթու, 5,6,7,40-տետրամեթոքսիֆլավանոն, 6-մետոքսի պլամբագին, մալոնիլ գլյուլոզիդներ։
Գ․ Ֆենիլպրոպանոիդներ
6-ացետիլ-3,6-դիֆերուլոյսուկրոզ, 2,4,6-տրիացետիլ-3-6-դիֆերուլոյլսուկրոզ, 1,2,4,6-տետրաացետիլ-3, 6-դիֆերուլոյլսուկրոզ, 1,2,6-տրիացետիլl-3,6- դիֆերուլոյլսուկրոզ, 2,6-դիացետիլ-3,6- դիֆերուլոյլսուկրոզ, բույսի արմատներից՝ նատրի(-)-լինոիռեզինոլ-2α-սուլֆատ և նատրի(+)-իզոլարիցիռեինոլ-2α-սուլֆատ։
Դ․ Տերպենոիդներ(24S)-24-էթիլխոլեստա-3β,5α,6α-տրիոլ, կուկուրբիացին Iia, կուկուրբիտացին U, աստերիուննանոզիդ F, սալիկոսապոնին M, 13-հիդրոքսի հելիանթեմում 8, 14-dieդիեն-19-ալդեհիդ, 3β-քցետոքսի-դամմարա-20, 24-դիենե, արբորինոն, ադիանենոն, բույսի արմատներից՝ արբորինոլ, իզոարբորինոլ։ Նաև վիսկոզուլենային թթու, վիսկոզուլենային թթվի մեթիլեթեր, պոլիգոզումային թթու, 8-O-β-d-գլյուկոպիրանոզիլ-3β, 7β-դիհիդրոքս-lup-20(29)-en-28-ոաթ, f 24(E)-էթիլիդենէնցիկլոարտանոն և 24(E)-էթիլիդենէնցիկլոարթան-3α-ol։
Բուժիչ հատկություններ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Polygonum (Polygonaceae) ընտանիքի ոռոշ բույսեր ունեն բավականին ուժեղ հակաուռուցքային, հակաքաղցկեղային ազդեցություն, Polygonum cuspidatum տեսակը լավ է ազդում մարդու իմունոդիֆիցիտային վիրուսի, թոքի քաղցկեղի, հեպատիտային կարցինոմայի, կոլորեկտալ քաղցկեղի վրա։ Իսկ Polygonum bistorta տեսակը դրական ազդեցություն է թողել P338, HepG2, J82, HL60 (մարդու լեուկեմիա), MCF7 և LL2 քաղցկեղային բջիջների վրա։ Իսկ Polygonum orientale տեսակից ստացված թուրմը դրականապես է ազում SPAC-1 թոքի քաղցկեղի բջիջների, HeLa քաղցկեղային բջիջների, SGC7901 ստամոքսային քաղցկեղի բջջիջների և էպիդերմոիդ կարցինոմայի բջիջների վրա։
Հետաքրքիր է, որ P. aviculare լավ ազդում է գրամ֊բացասական և գրամ֊դրական բակտերիաների և սնկերի վրա։ Այն ունի նաև հակաճարպակալման ազդեցություն։ Polygonum֊ի տարբեր տեսակներից ստացված թուրմերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն ունի հակաքաղցկեղային, հակաուռուցքային, անտիօքսիդանտ, հակաբորբոքային, ցավազրկող, համամիկրոբային ազդեցություններ։
Լրացուցիչ տեղեկություններ
Նույն ընտանիքին տատկանող բույսեր | Պարունակող միացություններ |
---|---|
Polygonum aviculare L. | Kaempferol |
Myricetin | |
Myricetin3-O-(3′-O-galloy1)-rhamnopyranoside | |
Liquiritin | |
Avicularin | |
Cinaroside | |
6-Methoxyplumbagin | |
Polygonum amplexicaule | (2R,3S)-3′,4′,5,6,7-pentahydroxyflavan-3-ol |
Polygonum angustifolium | Avicularin |
Polygonum amphibium | Hyperoside |
Polygonum aviculane | Rosemary acid |
Caffeic acid | |
Coumaric acid | |
Polygonum bistorta L. | 3,7,3-Trihydroxy-5,6-dimethoxyflavone |
3β-Acetoxy-dammara-20,24-diene | |
Arborinone | |
Adianenone | |
Arborinol | |
24(E)-ethylidenecycloartanone | |
24(E)-ethylidenecycloartan-3α-ol | |
3-Methyl-gallic-acid,4-O-β-d-(6′-O-3′-methyl-galloyl)-glucopyranoside | |
3-Methyl-gallic-acid,4-O-β-d-(6′-O-3′-methyl-galloyl)-glucopyranoside | |
Polygonum barbatum L. | Sitosterone |
Viscozulenic acid | |
Polygonum capitatum | 7-O-(6′-galloyl)-β-d-glucopyranosyl-5-hydroxychromone |
Hirsutine | |
Polygonum cuspidatum | Polyganins A |
Polyganins B | |
Polyflavanostilbene A | |
Sodium(-)-lyoniresinol-2α-sulfate | |
Sodium(+)-isolaricireinol-2α-sulfate | |
Polygonum divaricatum | Isoquercetin |
Polygonum multiflorum | Chrysophanol |
Physcion | |
2-Methoxystypandrone | |
(E)-2,3,5,4′-tetrahydroxystilbene-2-O-(4′-O-a-d-glucopyranosyl)-β-d-gl ucopyranoside | |
(E)-2,3,5,4′-tetrahydroxystilbene-2-O-(6′-O-β-d-glucopyranosyl)-β-d-gl ucopyranoside | |
(E)-2,3,5,4′-tetrahydroxystilbene-2-O-β-d-glucopyranosyl-4′-O-a-d-glucopyranoside | |
(E)-2,3,5,4′-tetrahydroxystilbene-2-O-β-d-glucopyranosyl-5-O-a-d-glucopyranoside | |
(E)-2,3,5,4′-tetrahydroxystilbene-2-O-(2′-O-β-d-fructofuranosyl)-β-d-gl ucopyranoside | |
Polygonum glabrum. | (2)-2-methoxy-2-butenolide-3-cinnamate |
Polygonum hydropiper | Tadeonal |
Isotadeonal | |
Polygonum hyrcanicum | Quercetin 3-O-α-l-(3′,5′-diacetyl arabinofuranoside) |
Quercetin 3-O-α-l-(3′-acetyl-arabinofuranoside) | |
Quercetin 3-O-α-l-arabinofuranoside | |
Myricetin 3-O-α-l-(3′,5′-diacetyl-arabinofuranoside) | |
Myricetin 3-O-α-l-arabinofuranoside | |
Polygonum jucundum | 3,5,7-three hydroxy chromone |
Apigenin | |
Polygonum lapathifolium ( | Lapathosides A-D |
Vanicoside B | |
Hydropiperoside | |
Polygonum orientale | 8-O-β-d-glucopyranosyl-3β,7β-dihydroxy-lup-20(29)-en-28-oate |
Polygonum oriental | N-cis-feruloyltyramine |
N-trans-feruloyltyramine | |
Paprazine | |
Polygonum persicaria | 5-Hydroxy-7-methoxyflavanone |
6′-Hydroxy-2′,4′-dimethoxychalcone | |
2′,6′-Dihydroxy-4′,5′-dimethoxychalcone | |
2-Carboxy-3,5-methoxy-E-stilbene | |
Polygonum paleaceum | Epicatechin |
Procyanidin B-C | |
Neopaleaceolactoside | |
Polygonum perfoliatum L. | 6-Acety1-3,6-diferuloylsucrose |
2,4,6-Triacetyl-3-6-diferuloylsucrose | |
1,2,4,6-Tetraacetyl-3,6-diferuloylsucrose | |
1,2,6-Triacetyl-3,6-diferuloylsucrose | |
2,6-Diacetyl-3,6-diferuloylsucrose | |
8-Oxo-pinoresinol | |
13-Hydroxy helianthemum 8-(17),14-diene-19-aldehyde | |
(24S)-24-Ethylcholesta-3β, 5α, 6α-triol | |
Cucurbitacin IIa | |
Cucurbitacin U | |
Asteryunnanoside F | |
Saikosaponin M | |
Guanyeliaoine I | |
Guanyeliaoine II | |
Polygonum pubescens Blume. | Vanicoside A′ (121) |
Hydropiperoside-B (122) | |
Hydropiperoside A (123) | |
Polygonum runcinatum | 3,3,4′-Trimethylellagic acid |
3,3-Di-O-methyl ellagic acid | |
3,3,4-Tri-O-methylellagic acid-4′-d-glucopyranoside | |
Runcinatside | |
3,3′-Dimethylellagic acid | |
3,3′,4′-Trimethylellagic acid | |
3,3′-Dimethylellagic acid-4′-O-β-d-glucoside | |
3-Methylellagic acid-4′-O-a-l-rhamno-pyranoside | |
Polygonum sieboldii | Tricin |
7,4-Dimethoxy kaempferol | |
Polygonum viscosum | Iscozulenic acid methylester |
Viscoazucinic acid | |
Polygosumic acid | |
Viscosumic acid | |
Polygonum viviparum L. | Viviparum A |
Viviparum B | |
Rumex japonicus | Rhein |
Emodin-6-methyl-ether |
Լաբորատոր հետազոտությունների մասին տեղեկատվությունը վերցվել է հետևյալ կայքերից․
https://pubmed.ncbi.nlm.nih.gov/36558187
https://www.sciencedirect.com/science/article/pii/S2589377719300059