Կռատուկը (Arctium lappa), որը հայտնի է նաև որպես բուրդոկ, ունի հարուստ քիմիական կազմ, որն ապահովում է դրա բազմաթիվ բուժիչ հատկությունները:
Կռատուկ – Arctium lappa, Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող թուփ է, որը հանդիպում է Եվրասիայում։ Չինաստանում այն համարվում է առողջարար սննդանյութ։ Հարյուրավոր տարիներ այն կիրառվել է որպես դեղաբույս Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում։ Տարածված տեսակներից են Arctium minus և Arctium tomentosum։ Թփի բարձրությունը կարող է հասնել 1 մետրի, իսկ արմատների խորությունը՝ կես մետր։ Արմատները գիանաձև են, հյութեղ, պատված բարակ շականակագույն շերտով։ Ավանդական բժշկության մեջ կռատուկի արմատը, տերևները և սերմերը կիրառվում են որպես դեղամիջոցներ, հիմնականում թեյերի տեսքսվ։ Մեծ քանակությամբ քլորոգենաթթվի / chlorogenic acid / պարունակությամբ պայմանավորված, այն ունի դառը և տտիպ համ։
Չինական ավանդական բժշկության մեջ կռատուկի սերմերը մանրում և օգտագործում են մրսածության, տոնզիլիտի, կոկորդի ցավերի, կարմրուկի և արթրիտների դեպքում։ Այն նաև կիրառում են խոցերի, էկզեմաների, ռևմատիզմի, հոդացավերի, փսորիազների և պզուկների դեպքում։ Չորացրած կռատուկը օգտագործվում է նաև որպես քրտնաբեր, միզամուղ և արյունը մաքրող միջոց։ Չինական բուսաբուժության մեջ, համարվում է, որ այն մաքրում է արյունը վտանգավոր թույներից, նպաստում է մարմնի պաշտպանական համակարգի և մետաբոլիկ ակտիվությանը։ Այն կիրառվել է ջերմություն իջեցնելու, կոկորդի ցավերի, ատամնացավի, կտրվածքի և վերքերի, մազաթափության, դիզենտերիայի համար։
Ֆիտոքիմիական առանձնահատկությունները։ Կռատուկն ունի բազմազան դեղային էֆեկտներ՝ պայմանավորված տարատեսակ եթերներով և ոչ եթերային երկորդական մետաբոլիտներով, ինչպես օրինակ ճարպաթթուներով, տերպեններով, ֆլավոնոիդներով, լիգնաններով, ացետիլենային միացություններով, հիդրոկարբոնատներով, պոլիսախարիդներով, ֆիտոստերոլներով, տերպենոիդներով, ալդեհիդներով, կարբոքսիլային թթուներով, մոնոտերպեններով և սեսքվիտերպեններով։ Ավելի քան 200 ոչ եթերային բաղադրատարրեր են հայտնաբերվել՝ կիրառելով բարձր կատարողականությամբ հեղուկ քրոմատոգրաֆիական (HPLC), նուրբ շերտային քրոմատոգրաֆիական (TLC), միջուկային մագնիսական ռեզոնանսային (NMR), զանգվածային սպեկտրոմետրիական (MS), ինֆրակարմիր սպեկտրոմետրիական (IR) հետազոտություններ։
Կռատուկը պարունակում է մեծ քանակությամբ լիգնաններ (LIG-nun), հատկապես արկտիգենին։
Կենսաբանորեն ակտիվ նյութեր
ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐ ԵՎ ԵԹԵՐՆԵՐ
Կռատուկի մեթանոլիկ էքստրատում /սպիրտի մեջ ավելացնում են բույսց հատվածներ / հայտնաբերվել են ճարպաթթուների 10 տեսակներ՝ ստեարիկ թթու, մեթիլ ստեարատ, մեթիլ պալմիտատ, պալմիտիկ թթու, օլեիկ թթու, մեթիլ լինոլենատ, մեթիլ օլեատ, լինոլեիկ թթու, մեթիլ լինոլեատ, լինոլենիկ թթու։
ԱՑԵՏԻԼԵՆԱՅԻՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բույսի մեջ հայտնաբերվել են ծծումբ պարունակող ացետիլենային միացություններ՝ arctinone-a & b, arctinol-a & b, arctinal, arctic acid-b & c, arctinone-a acetate և methyl arctate-b։ Դրանք 50-(1-propynyl)-20, 2-bimethyl-5-yl պրոդուկտներ են՝ ըստ սպեկտրիալ և քիմիական անալիզների։ Գուաիանոլիդներ՝ lappaphen-a & b, lactone, dehydrocostus և dehydrodihydrocostus lactone՝ բույսի արմատներից։ Ացետիլենային կապերով պայմանավորված, բույսն ունի զանազան կենսաակտիվ նյութեր, որոնք ունեն հակաբակտերիալ, հակասնկային ազդեցություններ։
ՖԻՏՈՍՏԵՐՈԼՆԵՐ
Կատուկի սերմերի մեջ հայտնաբերվել է β-սիտոստերոլ, դոկոստերոլ, թոմենտոսում, սիտոստերոլ-β-D-գլյուկոպիրանոզիդ։
ԵԹԵՐԱՅԻՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերջին ժամանակներում հայտնաբերվել են գրեթե 100 եթերային միացություններ, օրինակ 14 տեսակի հիդրոկարբոններ և 19 տեսակի ալդեհիդներ։
ՀԱԿԱԴԻԱԲԵՏԻԿ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կռատուկի արմատները ավանդական բժշկության մեջ կիրառվել են դիաբետի բուժման համար։ Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կռատուկի արմատների էթանոլային էքստրատի ընդունումը /խմելը/ իջեցնում է գլյուկոզի և բարձրացնում ինսուլինի մակարդակը արյան մեջ։ Դիաբետով հիվանդ մկների վրա արված հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև իջեցնում է շատ ցածր խտության լիպոպրոտեինները (VLDL), տոտալ խոլեստերոլը (TC), տրիգլիցերիդները (TG)։
ՀԱԿԱՄԻԿՐՈԲԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ունի դրական ազդեցություն pseudomonas aeruginosa, lactobacillus acidophilus, candida albicans, bacillus subtilis, Klebsiella pneumoniae, Escherichia coli և candida միկրոբների վրա։
ԽՈՑԱՅԻՆ ԿՈԼԻՏՆԵՐ
T բջիջները (T հելպեր 1 & 17 բջիջներ) և ուրիշները, որոնք առնչվում են ցիտոկինեզի հետ, կապված են խոցային կոլիտների պաթոգենեզի հետ։ Կռատուկը թեթևացնում է խոցային կոլիտները իր մեջ պարունակող արկտիգենինի շնորհիվ։
Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Եվրոպայում կռատուկի տարևները կիրառվել են զանազան մաշկային խնդիրների համար՝ փորիազների, թարախաբշտերի, պզուկների, էկզեմաների, իխտիօզների, թեփոտության, քորի դեմ, նաև պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այն մտնում է շատ կոսմետիկ նյութերի կազմի մեջ։ Շրջանառության մեջ կա GBS-01 դեղը, որը պատրաստվում է կռատուկից, այն նախատեսված է ենթաստամոքսային գեղձի քաղցկեխի դեմ։ Կռատուկի հումք է պարունակում Flor-Essence և Essiac դեղերի մեջ, որոնք պաշտպանում են քաղցկեղով հիվանդ մարդկանց կյանքի որակը։
Այն բարձրացնում է NO, SOD, GSH, NADPH, GSH-Px հակաօքսիդանտների, և իջեցնում MDA-ի մակարդակը արյան և լյարդի մեջ։
Այսպիսով, կռատուկի սերմերը, տերևները, արմատը և պտուղները պարունակում են բազմաթիվ վոլաթային և ոչ-վոլաթային միացություններ, որոնք ունեն բուժական ազդեցություններ տարբեր հիվանդությունների նկատմամբ։ Թեև ավանդական բժշկության մեջ օգտագործում են հիմնականում արմատները, բայց բույսի մյուս մասերը ևս օգտակար են։ Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կռատուկը ունի հակաբորբոքային, հակաքաղցկեղային, հակադիաբետիկ, հակաճարպակալման, լյարդապաշտպան / hepatoprotective / և ստամոքսապաշտպան / gastroprotective / ազդեցություններ։
Կռատուկի Քիմիական Կազմը
- Ինուլին:
- Բնական պոլիսախարիդ է, որն ունի պրեբիոտիկ հատկություններ:
- Օգնում է կարգավորել արյան շաքարը և աջակցում է մարսողական համակարգի առողջությանը:
- Արծաթանյութեր (ֆենոլաթթուներ):
- Պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, ինչպիսիք են քլորոգենաթթուն և կոֆեիկաթթուն:
- Ապահովում են հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ:
- Ֆլավոնոիդներ:
- Կվարցետին, լյութեոլին, և այլ ֆլավոնոիդներ:
- Պաշտպանում են բջիջները օքսիդատիվ սթրեսից և ունեն հակաբորբոքային ազդեցություն:
- Արծաթանյութեր և լիգնաններ:
- Պարունակում է այլ բույսային միացություններ, ինչպիսիք են արծաթանյութերը և լիգնանները:
- Նպաստում են մարսողական համակարգի առողջությանը և ունեն հակաքաղցկեղային հատկություններ:
- Թաննիններ:
- Օգտագործվում են որպես բնական հակաբակտերիալ միջոց:
- Օգնում են մաշկի խնամքի մեջ և ապահովում են հակաբորբոքային ազդեցություն:
- Հանքանյութեր:
- Կալցիում, կալիում, մագնեզիում, երկաթ, ցինկ:
- Ապահովում են օրգանիզմի առողջությունը և նպաստում են բջջային գործառույթներին:
- Վիտամիններ:
- Վիտամին C, վիտամին E, և վիտամին K:
- Պաշտպանում են բջիջները, բարելավում են իմունային համակարգի գործառույթները և աջակցում են մաշկի առողջությանը:
- Ասպարագին և այլ ամինաթթուներ:
- Նպաստում են բջջային մետաբոլիզմին:
- Օգնում են վերականգնել բջիջները և օժանդակում են բջջային գործառույթներին:
Կռատուկի Բուժական Հատկությունները
- Հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ:
- Պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալներից և նվազեցնում է բորբոքումները:
- Մարսողական համակարգի բարելավում:
- Օգնում է մարսողությանը և նպաստում է աղիների առողջությանը:
- Մաշկի խնամք:
- Օգնում է բուժել մաշկի խնդիրները, ինչպիսիք են ակնեն և էկզեման:
- Արյան մաքրում և դետոքսիկացիա:
- Նպաստում է օրգանիզմից տոքսինների հեռացմանը և բարելավում է արյան շրջանառությունը:
- Անտիբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն:
- Օգնում է բուժել վարակի տարբեր տեսակներ և նվազեցնում է բորբոքումները:
Կիրառության Եղանակներ
- Թեյ: Կռատուկի արմատներից և տերևներից պատրաստված թեյը օգտագործվում է որպես դետոքսիկացիոն միջոց:
- Թուրմեր: Կռատուկի թուրմերը կարող են օգտագործվել մաշկի խնամքի և մարսողական համակարգի բարելավման համար:
- Հաբեր և հավելումներ: Կռատուկի քաղվածքները հաճախ կիրառվում են հաբերի և սննդային հավելումների ձևով՝ առողջության տարբեր խնդիրների լուծման նպատակով:
- Կոսմետիկ միջոցներ: Կռատուկի քաղվածքները հաճախ կիրառվում են կոսմետիկ միջոցներում՝ մաշկի խնամքի համար:
Կռատուկը ունի լայն կիրառություն և մեծ պոտենցիալ առողջության պահպանման և բարելավման մեջ: