ԽԱՏՈՒՏԻԿ

Խատուտիկ
Խատուտիկ

Խատուտիկ բժշկական (Taraxacum officinale), Asteraceae ընտանիքի բույս է, որը սովորաբար հավաքում են աշնանը, քանի որ իր մեջ պարունակող ինուլինի քանակը հասնում է մաքսիմումի։ Այն կիրառում են սննդի մեջ՝ զանազան աղցաններ պատրաստելու համար։ Նույնիսկ արմատները աղում են և օգտագործում սուրճի փոխարեն։ Հին ժամանակներից ի վեր խատուտիկի տերևները և արմատը կիառել են լյարդի, լեղապարկի, երիկամների, ջրգողության, մաշկային հիվանդությունների և անոթների մաքրման համար։ Հնում կիրառվել է նաև որպես միզամուղ։ Նույնիսկ որոշ բուսական խառնուրդների հետ կիրառվում է էզեմայի և քաղցկեղի բուժման համար։

Ակտիվ բաղադրատարրերը

Խատուտիկի արմատները պարունակում են սեքվիտերպենային լակտոններ, որոնք հայտնի են որպես դառը նյութեր՝ տարաքսացին և տարաքսացերին։ Նաև պարունակում է բետա-ամիրին, տարաքսաստերոլ և տարաքսարոլ, ազատ ստերոլներ՝ սիտոստերին, ստիգմաստերին և ֆիտոստերին, պոլիսախարիդներ՝ ֆրուկտոզաններ և ինուլին, քիչ քանակությամբ պեկտին, խեժ, ֆլավոնոիդներ։ Ծաղիկներից և արմատից սինթեզվել են երեք ֆլավոնոիդ գլիկոզիդներ՝ luteolin 7-glucoside և երկու luteolin 7-diglucoside-ներ։ Բույսի բոլոր մասերում հայտնաբերվել են հիդրոքսինամինաթթուներ, ցիկորաթթու, մոնոկաֆեիլտարարաթթու և քլորոգենային թթու, իսկ տերևների մեջ՝ կումարիններ, ցիկորին, էսկուլին։ Խատուտիկը հարուստ է շատ վիտամիններով և միկրոէլեմենտներով, օրինակ՝ բետա-կարոտինով, A խմբի վիտամիններով, քսանտոֆիլներով, քլորոֆիլով, C, D վիտամիններով, B խմբի վիտամիններով, խոլինով, երկաթով, մագնեզիումով, մանգանով, նատրիումով, կալիումով, ցինկով, պղնձով, ֆոսֆորով։

Բժշկական կիրառության ոլորտները

1․ Ապացուցված է, որ խատուտիկի արմատի հյութի ընդունումը տալիս է լեղամուղ (խոլերետիկ) էֆեկտ, նպաստում է լեղու արտադրությանը։ Կենդանինների վրա արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խատուտիկը արգելում է CYP1A2 և CYP2E ( 48% -ով) ֆերմենտների ( 15%-ով) առաջին դետոքսիֆիկացիայի հեպատիկ փուլի ակտիվությունը և հակառակը՝ խթանում է UDP-glucuronosyl ֆերմենտի տրանսֆերազի II փուլը։

2․ Միզամուղ էֆեկտ։ Կենդանինների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ խատուտիկի թուրմը ունի միզամուղ ազդեցություն՝ ինչպես ֆուրոսեմիդը։ Պատճառներից մեկն այն է, որ խատուտիկը պարունակում է մեծ քանակությամբ կալիում։

3․ Հակաուռուցքային ակտիվություն։ Այն նպաստում է ազոտի օքսիդի ձևավորման վրա, որը խիստ կարևոր է իմունհամակարգի համար, իսկ մկների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խատուտիկի արմատի ջրային էքստրակտը դրսևորում է հակաուռուցքային ակտիվություն։

Զգուշացումներ։ Խուսափել խատուտիկի օգտագործումից, եթե 1․ առկա է լեղապարկային քարեր կամ լեղուղու անանցանելիություն՝ խցանում, 2․գաստրիտի և ստամոքսի խոցերի դեպքում, քանի որ խատուտիկը կարող է պատճառել մեծ քանակությամբ ստամոքսային հյութի արտադրության, 3․ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։

Ինչպես օգտագործել

1․ Լեղուղիների և լեղաքարային հիվանդությունների դեպքում

250 մգ եռման ջրի մեջ ավելացնել 2 թեյի գդալ խատուտիկի արմատներ, թրմել 6 ժամ։ Խմել ուտելուց առաջ օրական 3 անգամ 1 սուրճի բաժակ։

2․ Շաքարային դիաբետի դեպքում

250 մգ եռման ջրի մեջ ավելացնել 1 թեյի գդալ խատուտիկի արմատներ, թրմել 1 ժամ։ Խմել ուտելուց առաջ օրական 3 անգամ 1 սուրճի բաժակ։

3․ Ուռուցքների դեպքում (համաձայն ժողովրդական բուսաբուժության)

Առաջին օրը ուտել մեկ ցողուն, երկրորդ օրը՝ երկու, և այդպես հասցնել 10-ի։ 11-ից 14-րդ օրերը ուտել օրական 10 ցողուն։

Scroll to Top