ԳՆԱՐԲՈՒԿ

Գնարբուկը (Primula elatior, Prímula véris), որը հաճախ հայտնի է նաև որպես “գարնանածաղիկ” կամ “ջանգյուլում”, պատկանում է Primulaceae ընտանիքին։ Գնարբուկի ամենատարածված երկու տեսակներն էլ Հայաստանում տարածված են․ նրանց միջև առկա տարբերությունը չնչին է։ Այն լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ իր բուժիչ հատկությունների շնորհիվ։

Գնարբուկ
Գնարբուկ

Բուսաբանական նկարագրություն:

  • Ճյուղավորումը: Գնարբուկը ունի ցածրաճ կառուցվածք՝ տարածված խիտ ցողունով:
  • Տերևները: Տերևները լայն են, օվալաձև, կանաչ գույնի և խիտ երակավոր:
  • Ծաղիկները: Ծաղիկները մանր են, դեղնավուն, հավաքված բարձր ծաղկաբույլերում, որոնք հաճախ հասնում են 10-15 սմ բարձրության։

Բուժական կիրառության շրջանակները։

Գնարբուկը իր բուժական հատկությունների շնորհիվ շատ տարածված բույս է։ Այն լայն կիրառություն է ունեցել հին ժամանակներից ի վեր։ Հիմնականում կիրառվում է բուժական թեյերի, թուրմերի տեսքով։ Այն բավականին հարուստ է հակաօքսիդանտներով։ Օգտակար են և ծաղիկները, և արմատները՝ ունեն գրեթե նույն կենսաբանական ազդեցությունը։ Գնարբուկի երկու տեսակներն էլ հարուստ են ֆլավոնոիդներով։ P. veris֊ի ծաղիկները ավելի շատ են պարունակում իզորհամնեթին-3-O-գլյուկոզիդ, աստրագալին, և (+)-կատեխին, իսկ P. elatior֊ը հարուստ է ռուտոզիդով և իզորհամնեթին-3-O-ռուտինոզիդով։

Ունեն լայն բուժական ազդեցության շրջանակ՝ խորխաբեր, հակաբորբոքային, միզամուղ, հակամիկրոբային, հակասնկային, հանգստացնող։ Գնարբուկի ծաղիկները և արմատները ավանդական բժշկության մեջ օգտագործվել է հազի, բրոնխիտի, շնչուղիների, ինչպես նաև նևրոզների, գլխացավերի և ռևմատիզմի համար։ Հնում կերել են գնարբուկի ծաղիկները և արմատները հում կամ եփած՝ վիտամինների և միկրոտարրերի պակասը լրացնելու համար։

Գնարբուկի ծաղիկների և արմատների հիմնական բաղադրատարրերն են սապոնինները, ֆենոլային միացությունները՝ ֆլավոնոիդները, ֆենոլային թթուները և ֆենոլային գլիկոզիդները։ Սապոնիններով է պայմանավորված բույսի խորխաբեր հատկությունները, իսկ ֆենոլային միացություններով՝ հակաօքսիդանտ, հակամիկրոբային և ցիտոստատիկ հատկությունները։

Կիրառության եղանակներ:

  • Թուրմ և թեյ: Գնարբուկի թուրմերը և թեյերը օգտագործվում են մարսողական համակարգի բուժման համար, ինչպես նաև թոքային խնդիրների, խոցերի և ստամոքսի ցավերի դեպքում։
  • Եթերային յուղ: Օգտագործվում է արոմաթերապիայում և կոսմետիկ միջոցներում՝ հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցության համար։
  • Սննդի հավելումներ: Օգտագործվում է որպես սննդի հավելում՝ օրգանիզմի ընդհանուր առողջության պահպանման համար։

Բուժիչ հատկություններ:

  • Հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն: Օգտագործվում է թոքաբորբի, գրիպի, հազի դեպքում որպես խորխաբեր։ Կիրառվում է բորնխիտների, շնչառական հիվանդությունների համար։
  • Մարսողական համակարգի բուժում: Օգնում է մարսողական խնդիրների դեպքում։
  • Հակաօքսիդանտ հատկություններ: Պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից և ազատ ռադիկալներից։
  • Հակաալերգիկ ազդեցություն: Օգնում է նվազեցնել ալերգիաների ախտանիշները և մաշկի բորբոքումները։

Օգտագործման ձևեր և եղանակներ։

Շնչառական համակարգի համար ֊ 200-250 մլ եռման ջրին ավելացնել 1 ճ/գ չորացրած հումք, պահել թերմոսում 30ր․, ապա դատարկել բաժակի մեջ, թողնել որ գոլի։ Խմել գոլ վիճակով՝ օրական 3 անգամ 1 սուրճի բաժակ։

Նևրոզների, գլխացավերի, անհանգստության, անքնության համար ֊ 50 մլ եռման ջրում թրմել 1 թ/գ հումքը 45ր․, սառելուց հետո խմել քնելուց 30ր․ առաջ։ Խմել 1 շաբաթ։

Քիմիական կազմը և ակտիվ բաղադրատարրերը

HPLC-DAD (n = 6) վերլուծության արդյունքները

ԲաղադրատարրերPurity (%)Precision intraday (CV, %)Calibration equationLinearity (r2)Linear range (mg/mL)LOD (µg/L)LOQ (µg/L)
/+/-Catechin98,30.80y = 8216.4x − 6069.30.99950.492–49.15011.0736.10
Luteolin 8-C-glucoside (orientin)99,41.12y = 2407.3x − 2358.10.99980.497–49.70036.84122.83
Quercetin 3-O-rutinoside (rutoside)91,41.61y = 1434.0x − 5093.00.99990.907–90.66974.60248.80
Quercetin 3-O-galactoside (hyperoside)95,01.48y = 3435.5x − 6882.20.99990.384–38.40035.16117.20
Isorhamnetin-3-O-rutinoside95,11.09y = 2096.1x − 904.80.99980.380–38.00029.3197.69
Isorhamnetin-3-O-glucoside95,31.02y = 1940.0x − 897.40.99980.380–38.00033.90113.00
Kaempferol 3-O-glucoside (astragalin)99,41.68y = 2104.5x − 2426.30.99990.410–81.90633.00109.90
3-O-Caffeoylquinic acid (chlorogenic acid)98,641.24y = 6517.4x − 12016.60.99970.395–39.45620.9769.90
Primverin95,01.18y = 12488.0x − 3594.70.99990.407–40.6607.9526.52
Primulaverin95,20.96y = 2785.4x − 5313.20.99990.395–39.52038.39127.96

Ֆենոլային միացությունները P. veris և P. elatior ծաղիկներում պարունակվող (mg/100 g DW)

Ֆենոլային միացություններP. verisP. elatior
Mean±sdCV (%)Mean±sdCV (%)
(+)-Catechin312.11±90.91∗∗29.13171.75±57.2633.34
Orientin204.23±78.03 ns38.21149.13±57.1638.33
Rutoside630.83±199.1531.571025.96±237.21∗∗23.12
Hyperosidend265.30±122.8046.29
Isorhamnetin-3-O-rutinoside740.24±337.0945.541142.75±401.76∗∗35.16
Isorhamnetin-3-O-glucoside448.45±143.39∗∗31.97124.73±54.0243.31
Astragalin185.07±38.79∗∗20.96117.27±34.8129.68
Chlorogenic acid72.84±22.81 ns31.3155.38±21.0437.99

Հիպերոզիդի առկայությունը խոսում է գնարբուկի հակաբորբոքային և հակաօքսիդային ազդեցությունների մասին։ Որոշ գիտնականներ պնդում են, որ այն ունի հակավիրուսային, միզամուղ և արյան ճնշումն իջեցնող ազդեցություններ։ Ըստ Թենգի դեղաբույսում արկա իզորհամնեթին ագլիկոնը ունի ցիտոտոքսիկ ազդեցություն մարդու հեպատոցելյուլար կարցինոմայի բջջիջների նկատմամբ։

P. veris և P. elatior արմատներում հայտնաբերված ֆենոլային միացույթուններ (mg/100 g DW).

ֆենոլային միացույթուններP. verisP. elatior
Mean±sdCV (%)Mean±sdCV (%)
Primverin1183.32±212.52∗∗17.96110.31±26.0323.60
Primulaverin536.16±168.32∗∗31.3974.40±33.3544.83

Գնարբուկի քիմիական բաղադրությունը վերցված է՝ https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5557003/#sec-a.p.btitle

Scroll to Top